Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը ժամանել է Կուրչատով՝ ստուգելու Կուրսկի ատոմակայանը (տեսանյութ)

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը ժամանել է Կուրչատով՝ ստուգելու Կուրսկի ատոմակայանը (տեսանյութ)

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին ժամանել է Կուրչատով՝ ստուգելու Կուրսկի ատոմակայանը։

Գրոսիի ավտոշարասյունը ոստիկանների ու զինվորականների ուղեկցությամբ անցել է քաղաքի կենտրոնով, հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։

Բացի այդ, բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ են եկել գործակալության ղեկավարի հետ։ Նրանց թվում են չինական և արաբական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև մոտ տասը ֆրանսիացի լրագրողներ երկու հեռուստաալիքներից՝ France 24-ից և TF1-ից:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Գրոսսին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կուրսկի ԱԷԿ այցելելու հրավերի համար

Օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերը ներխուժել էին ՌԴ Կուրսկի մարզ, որտեղ մարտեր են ընթանում ռուսական ուժերի դեմ։ Ատոմակայնը հայտնվել է վտանգի տակ։

Տեսանյութն այստեղ