Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը մահացել է տոնակատարության ժամանակ

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը մահացել է տոնակատարության ժամանակ

Արտակարգ իրավիճակ Թուրքիայում. ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը մահացել է ՏԻՄ ընտրություններում հաղթանակի տոնակատարությունների ժամանակ (տեսանյութ)

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Պալասը մահացել է ՏԻՄ ընտրություններում հաղթանակի բուռն տոնակատարությունների ժամանակ՝ պատշգամբի փլուզման հետևանքով:

IHA գործակալության տվյալներով ՝ ևս 8 մարդ հոսպիտալացվել է։

Տեսանյութը՝ այստեղ 

Հիշեցնենք, որ Թուրքիայում եդեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Սա առաջին մեծածավալ ընտրությունն էր նախորդ տարվա նախագահական ընտրարշավից հետո։

Ընտրություններին մասնակցում էին 36 կուսակցություն:

Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով  թուրքական ընդդիմադիր կուսակցությունը ստանձնել է 35 քաղաքի կառավարում, իշխող կուսակցությունը՝ 24. հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։