Հրատապ. Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին. զոհերի թվում է ԻՀՊԿ գեներալ (տեսանյութ)

Հրատապ. Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին. զոհերի թվում է ԻՀՊԿ գեներալ (տեսանյութ)

Առնվազն 7 մարդ է զոհվել իսրայելական օդուժի հրթիռային հարձակման հետևանքով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևմուտքում գտնվող Մեզզե շրջանի վրա, որտեղ գտնվում են Իրանի դեսպանատունն ու հյուպատոսությունը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս փաստը հաստատել է Սիրիայում Իրանի դեսպանը։

Հաղորդվում է, որ հրթիռներից մեկն ընկել է առանձնատան վրա, որն օգտագործվել է լիբանանյան և պաղեստինյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։ Միջադեպի տարածքում գտնվող Իրանի դեսպանը չի տուժել։

Հարձակման հետևանքով ամբողջությամբ ավերվել է Իրանի հյուպատոսությունը։ Սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ գեներալ, Սիրիայի և Լիբանանի կորպուսի հրամանատար Մուհամմեդ Ռեզա Զահեդին և նրա տեղակալ Մուհամմադ Հաջի Ռահիմին։

Իրանի դիվանագիտական   առաքելության համալիրի մոտ կան տներ, որտեղ ապրում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական խորհրդականները։

Կադրերը՝ այստեղ