Ռոմանոս Պետրոսյանը չպետք է տառապի «քաղաքական կուրությամբ»

Ռոմանոս Պետրոսյանը չպետք է տառապի «քաղաքական կուրությամբ»

ՊՎԾ-ն միլիարդավոր դրամների խախտումներ է արձանագրել։ Այդ մասին հայտարարել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Հետաքրքիր է, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն այդպիսի խախտումներ արձանագրել է միայն «նախկինների» մոտ, թե՞ ՔՊ-ական վերնախավի, Փաշինյանի հարազատների և մերձավորների մոտ ևս, ովքեր 2018թ.-ից սկսած ավելացնում են իրենց ֆինանսական կարողությունները: ՔՊ-ն միշտ էլ աչքի է ընկել հետաքրքիր մականուններ ունեցող իր թիմակիցներին տարբեր ղեկավար, կարևոր պաշտոնների նշանակելու քաղաքականությամբ՝ շեշտը դնելով Փաշինյանին հավատարմության, այլ ոչ թե մասնագիտական կարողությունների վրա:
ՊՎԾ-ն և նրա ղեկավարը պետք է ուշադրություն դարձնեն ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներին առ այն, որ ՔՊ-ականները, նրանց հարազատներն արտերկրում ձեռք են բերում միլիոնավոր դոլարների անշարժ գույք, հենց ՔՊ-ականների մերձավորներն են շահում ասֆալտապատման և շինարարական տենդերներ: Ռոմանոս Պետրոսյանը չպետք է տառապի «քաղաքական կուրությամբ» և չտեսնի ՔՊ-ի չարաշահումներն ու «կայֆերը» տարբեր կղզիներում:
ՀՀ հպարտ քաղաքացիները ՔՊ-ից սպասում են արդարություն՝ օրենքի գերակայություն, այլ ոչ թե ընտրովի արդարադատություն:

 Վահրամ Բագրատյան