Կարծում եմ՝ մի քիչ էլ Դուք կողմնորոշվելու կարիք ունեք․ Գնել Սանոսյանը՝ Արսեն Թորոսյանին
Ես ինչ ինձ հիշում եմ, այսինքն՝ անհիշելի ժամանակներից գրեթե չեմ տեսել օրիգինալ տեսքի բերված ճանապարհ նման աշխատանքներից հետո։ Ի տարբերություն դրան՝ բազմաթիվ երկրներում, երբ որ երթևեկում ես, էնտեղ էլ էնպես չի, որ ասֆալտը ամբողջությամբ միագույն ա, էնտեղ էլ են քանդում, վերանորոգում, տարբեր գույների անում, բայց որ վրայով անցնում ես, չես զգում էդ տարբերությունը, մենակ աչքով ես զգում, մարմնովդ չես զգում։ Հիմա մենք ի վերջո կարողանալո՞ւ ենք էս հարցը ինչ-որ մի պահի գոնե էնպիսի վիճակի բերենք, որ համայնքային և պետական փողերը հետո չծախսվեն նման հարցերը լուծելու համար, երբ ճանապարհն էնպես ա շարքից դուրս գալիս, որ կապիտալ վերանորոգման անհրաժեշտություն ա առաջանում։
Այսպիսի հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ խոսելով արդեն իսկ բարեկարգված ճանապարհների քանդման և հոսանքի լարեր, ջրագծեր ու գազատարրեր անցկացնելու պատճառով նորից քանդման մասին։
Արձագանքելով ՔՊ-ական պատգամավորի հարցադրումներին՝ Գնել Սանոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ մի քիչ էլ Դուք կողմնորոշվելու կարիք ունեք, էն առումով, որ ձեր նման մենք էլ ենք էդ խնդրից բողոքում, որովհետև ճանապարհները մեր տիրապետման ներքո են: Եվ մենք Գազպրոմի, «Վեոլիայի», ՀԷՑ-ի կամ այլ գործընկերների, ովքեր ճանապարհների կողքին որոշակի աշխատանքներ են անում, հաճախ դրանք լինում են չհամաձայնեցված, և մենք ու այդ կառույցները սկսում ենք իրար հետ խնդիր ունենալ»։
Մանրամասն՝ տեսանյութում