Ինչո՞ւ ՀՀ խոպան եկածներին կառավարությունը չի հարկում
Պետության պարտականության մասին չխոսեցիք, պարոն Փաշինյան, եթե տարեկան տասնյակ հազարավոր հայրենակիցներ մեկնում են արտագնա աշխատանքի, նշանակում է կառավարությունը թերացել է իր պարտականությունը կատարելու հարցում։ ՀՀ արտագնա աշխատանքի եկած օտարերկրացիների մասին, որոնցից 1106-ը Հնդկաստանից են, որոնք ՀՀ գրանցված չեն ու հարկ չեն վճարում։ Ինչո՞ւ այստեղ խոպան եկածներին կառավարությունը չի հարկում։ Այս հարցը ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը ուղղեց Նիկոլ Փաշինյանին։
«Այս հարցը մի հարց է, որով մենք լրջորեն պետք է զբաղվենք և զբաղվում ենք։ Հայաստանում միջին աշխատավարձը աճել է և աճել է էականորեն»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում