Ե՞րբ Արարատում լողավազան կլինի․ Ասլանյանը՝ Անդրեասյանին

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Արարատի և հարակից շրջանների բնակիչներն իրեն են դիմել հարցով, որ իրենց մոտ ոչ մի սպորտային հիմնարկ չկա։ 

«Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Հատկապես դժգոհությունը մեծ է լողավազանների մասով»,- դիմելով ԿԳՄՍ նախարարին՝ հարցրեց նա։

Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ բոլոր խոշորացված համայնքներում պետք է մարզական համալիրներ կառուցվեն։

«Մարզակառույցի տիպային նախագիծն է արդեն քննարկվում․ այս տարի Եղեգնաձորում ու Բերդում կունենանք նման մարզակառույց։ Հետո հերթով բոլոր համայնքներում կունենանք»,- նշեց Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։