Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան․ Իրանցի պաշտոնյա

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան․ Իրանցի պաշտոնյա

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին:

«Ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս միջանցք ունենալ դեպի Նախիջևան առանց որևէ խոչընդոտի ու երկարաժամկետ երաշխիքով, և էներգետիկայի տարանցման միջանցք հաստատել ուղղակիորեն Կասպից ծովից դեպի Թուրքիա՝ իր դաշնակիցների համակարգմամբ: Մենք պետք է հաշվի առնենք, որ տվյալ իրավիճակը դժվար թե պահպանվի և շարունակվի, ու այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի», ասել է Հեդայաթին: