Պուտինի հայտարարությունից հետո որքան մարդ է մոբիլիզացվել բանակ

Պուտինի հայտարարությունից հետո որքան մարդ է մոբիլիզացվել բանակ

Ավելի քան 200 000 մարդ համալրել է Ռուսաստանի զինված ուժեր՝ սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիայի շրջանակում, երեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի մոբիլիզացիա է անցկացվում, այսօր ավելի քան 200 000 մարդ է համալրել զինված ուժեր»,- ասել է Շոյգուն։