ՌԴ ԱԳՆ-ը հաստատում է․ Ռուսաստանը հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը

 ՌԴ ԱԳՆ-ը հաստատում է․ Ռուսաստանը հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը

Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային «հնգյակի» առաջնորդների հայտարարությանը միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ չտարածման և սպառազինությունների վերահսկման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովի հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Առաջին կոմիտեի նիստում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք կարևորագույն խնդիրներից ենք համարում միջուկային հնգյակի բոլոր երկրներին հավատարիմ պահել միջուկային զենք ունեցող երկրների միջև որևէ պատերազմի անթույլատրելիության պոստուլատին, որն արտացոլվել է միջուկային տերությունների ղեկավարների հունվարյան համատեղ հայտարարության մեջ։ Ռուսաստանը լիովին հավատարիմ է դրան»,- հայտնել է վարչության տնօրենը։