ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ստացել է դաշինքին անդամակցելու Ուկրաինայի դիմումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ստացել է դաշինքին անդամակցելու Ուկրաինայի դիմումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ստացել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Կիևի դիմումը. գրում է РИА Новости-ն։

«Այսօրվա դրությամբ Գլխավոր քարտուղարը դիմումը ստացել է պաշտոնապես՝ Ուկրաինայից նոտայի միջոցով»,- ասել է նա։

Ժովկվայի խոսքով՝ հաջորդ փուլը կլինի այս հայտի քննարկումը Հյուսիսատլանտյան խորհրդի, այսինքն՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների մակարդակով։