Դանիայի թագուհի Մարգրետեն ներողություն է խնդրել թոռներից՝ նրանց կոչումներից զրկելու համար

Դանիայի թագուհի Մարգրետեն ներողություն է խնդրել թոռներից՝ նրանց կոչումներից զրկելու համար

Դանիայի թագուհի Մարգրետեն հրապարակավ ներողություն է խնդրել թոռներից՝ նրանց կոչումներից զրկելու համար։

«Թոռներիս տիտղոսներից զրկելու իմ որոշման արձագանքը, անշուշտ, հուզեց ինձ։ Բայց այս որոշումը վաղուց է հասունացել։ Իմ պարտքն է ապահովել, որ միապետությունը շարունակի ձեւավորվել ժամանակի պահանջներին համապատասխան: Երբեմն դա պահանջում է բարդ որոշումներ կայացնել, եւ միշտ դժվար կլինի գտնել ճիշտ պահը: Թագավորական տիտղոս կրելը ենթադրում է մի շարք պարտավորություններ, որոնք հետագայում վերագրվելու են թագավորական ընտանիքի ավելի քիչ անդամների։ Ես որոշում կայացրեցի որպես թագուհի, մայր եւ տատիկ, բայց որպես մայր եւ տատիկ ես թերագնահատում էի, թե որքանով դա կազդի իմ կրտսեր որդու եւ նրա ընտանիքի վրա: Ես ցավում եմ դրա համար: Ոչ ոք չպետք է կասկածի, որ իմ երեխաները, հարսներն ու թոռներս իմ մեծ ուրախությունն ու հպարտությունն են։ Հիմա հուսով եմ, որ մենք՝ որպես ընտանիք, կարող ենք հանգիստ ելք գտնել այս իրավիճակից»,-ասվում է թագուհու հայտարարության մեջ։ 

Միապետը խոստովանել է, որ իր որոշումը «մեծ տպավորություն է թողել բոլորի վրա», ինչի համար ներողություն է խնդրում, սակայն նշել է, որ գիտակցված որոշում է կայացրել։