25 մարդ է զոհվել ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով

Առնվազն 25 մարդ է զոհվել Հնդկաստանի Ուտարախանդ նահանգում ուղևորներ տեղափոխող ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով. այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ։ Ոստիկանությունը դեպքի հանգամանքների հետաքննություն է սկսել։