Ո՞վ չպետք է ուտի սոխ և սխտոր․ դիետոլոգ

Սոխն ու սխտորը համարվում են առողջարար մթերքներ, որոնք ամրացնում են իմունային համակարգը և օգնում պայքարել սեզոնային մրսածության դեմ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորը կարող են դրանք ուտել:
Սննդաբան Ելենա Տիխոմիրովան բացատրել է, որ սխտոր ու սոխ ուտելը խորհուրդ չի տրվում ալերգիայի հակված մարդկանց։ Բացի այդ, սննդային ալերգիա կարող է առաջանալ նաև որոշ հիվանդությունների պատճառով։
«Նաև ստամոքս-աղիքային հիվանդությունների սրացումներով (գաստրիտ, խոց, խոլեցիստիտ, պանկրեատիտ) մարդիկ չպետք է ուտեն սխտոր և սոխ, քանի որ գրգռված և բորբոքված աղիները կամ աղեստամոքսային տրակտի որոշ հատվածներ շատ բացասաբար կվերաբերվեն այդ մթերքներին»,- զգուշացրել է մասնագետը։
Բացի այդ, փքվածության հակված մարդիկ պետք է իրենց սննդակարգից բացառեն սոխը։ Բանն այն է, որ այն պարունակում է ֆուկոզա՝ օրգանիզմի կողմից դժվար մարսվող ածխաջրեր, գրում է «Известия»-ն։