Բժիշկն ասել է, թե ով պետք է զգույշ լինի գազար ուտելիս․ թnւնավոր դերմատիտի վտանգ կա

Բժիշկն ասել է, թե ով պետք է զգույշ լինի գազար ուտելիս․ թnւնավոր դերմատիտի վտանգ կա

Գազարը պարունակում է հիստամիններ, ուստի ալերգիա ունեցողները պետք է զգուշությամբ օգտագործեն այն: Այս մասին ռուսական «Ռադիո 1»-ին ասել է թերապեւտ Լյուդմիլա Լապան։

«Ալերգիայով տառապողների մոտ առաջին օրը ցան կլինի, իսկ առողջ մարդկանց մոտ դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթից: Ավելի լավ է նման մթերքներ ուտել շաբաթը մեկ-երկու անգամ: Եթե ալերգիկ եք, ապա պետք է հարմարեցնեք ձեր օրգանիզմը»,- խորհուրդ է տվել մասնագետը:

Բացի այդ, ըստ նրա, չի կարելի չափից ավելի օգտագործել գազարի հյութը, քանի որ թունավոր դերմատիտի զարգացման վտանգ կա։

Նա խորհուրդ է տվել ըմպելիքը համադրել վիտամին C և օմեգա 3 ճարպաթթուներ պարունակող մթերքների հետ։