Մյասնիկովը զգուշացրել է աղի ավելորդ օգտագործման մաhացու վտանգների մասին

Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը զգուշացրել է աղի ավելորդ օգտագործման վտանգների մասին։
Ռուսական «Բժիշկ Մյասնիկով» հաղորդաշարի եթերում մասնագետը բացատրել է, որ սննդակարգում ավելորդ աղը հիպերտոնիայի հիմնական պատճառներից մեկն է, որն իր հերթին հրահրում է ինֆարկտ և ինսուլտ։ Սակայն ռիսկերը դրանով չեն սահմանափակվում. աղի կանոնավոր չարաշահումը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը, քանի որ աղը ապացուցված քաղցկեղածին է:
Բժշկի խոսքով՝ աղի տարեկան անվտանգ ընդունումը չպետք է գերազանցի երկու ստանդարտ փաթեթը (մոտ 5 կգ):
Այնուամենայնիվ, այս ցուցանիշին հասնելը չափազանց դժվար է, քանի որ «թաքնված» աղ պարունակում են գրեթե բոլոր արդյունաբերական արտադրանքները՝ հաց, երշիկեղեն, պանիր, սոուս, պահածոներ և նույնիսկ հյութեր։ Օրինակ՝ միայն մեկ կտոր ծովատառեխ կամ մի քանի կտոր երշիկ կարող է ամբողջությամբ ծածկել ամենօրյա պահանջը։
Հատկապես զգույշ պետք է լինեն 50-ից բարձր մարդիկ, հիպերտոնիա ունեցողները և սրտի կամ երիկամների հիվանդություններով տառապողները։
Մյասնիկովը խորհուրդ է տալիս ոչ միայն նվազեցնել աղի օգտագործումը, այլ ընդհանրապես դադարեցնել այն մաքուր տեսքով գնելը և սեղանից հանել աղամանները: