Պետք է պահանջատեր լինել հակառակ նրա, որ իշխանության համար Ցեղաuպանnւթյան ճանաչումն առաջնահերթություն չէ

Պետք է պահանջատեր լինել հակառակ նրա, որ իշխանության համար Ցեղաuպանnւթյան ճանաչումն առաջնահերթություն չէ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի նախաձեռնությամբ՝ 2025 թվականի ապրիլի 22-23-ը Երևանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» խորագրով։ 

«Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն ուսումնասիրել և հանրահռչակել 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 50-րդ տարելիցի կապակցությամբ Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում սկիզբ առած ազգային զարթոնքը, ինչպես նաև դրա ազդեցությունը հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի վրա»,- MediaHub-ին ասաց կովկասագետ Հովիկ Ավանեսովը` նշելով, որ գիտաժողովի ընթացքում կներկայացվեն պատմական շարժման բարոյահոգեբանական, քաղաքական և հասարակական նշանակությունն ու արդարության վերականգնման հնարավոր հեռանկարները։ 

«Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի մեկնարկը, նրա հիմնական փուլերի վերլուծությունն ու ներկայացումը, Սփյուռքի համայնքների, կառույցների և կազմակերպությունների մասնակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերը ԽՍՀՄ-ում»,- հավելեց նա։

Մի քանի օրից կլրանա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Այսօրինակ գիտաժողովներն ու հանրային քննարկումները բարձրացնում են հայոց պահանջատիրության նշաձողը, հակառակ այն բանի, որ իշխանության համար առաջնահերթություն չէ Հայոց Ցեղասպանության ճանաչումը։

Նշենք, որ ապրիլի 23-ի երեկոյան նախատեսվում է ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

Հունան Թադևոսյան