Այրված մեքենաներ, շշեր․ Անգլիայում անկարգություններ են սկսվել երեխաների uպանությունից հետո (տեսանյութեր)

Բրիտանական Սաութպորտ քաղաքում պարի դասի ժամանակ երեխաների սպանությունից հետո զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։
Ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել դեպքից մեկ օր անց, երբ հուլիսի 29-ին 17-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր պարի ստուդիայի վրա, որի հետևանքով մահացել է երեք աղջիկ ու վիրավորվել ութ երեխա: Կասկածյալը բերման է ենթարկվել։
Ցուցարարներն այրել են մեքենաներ, աղյուսներ ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ հետո հարձակվել մզկիթի վրա, գրել է The Guardian-ը։
Անկարգությունների հետեւանքով տուժել է 39 ոստիկան ու 3 ծառայողական շուն։
Կասկածյալի վերաբերյալ ոստիկանությունը հրապարակած միակ տեղեկությունն այն է, որ նա Քարդիֆում ծնված 17-ամյա երիտասարդ է Լենքշայրի Բենքս գյուղից։
Բրիտանիայի մահմեդական խորհուրդը դատապարտել է «մզկիթի մոտ ծայրահեղ աջակողմյան ապստամբների ցնցող տեսարանները» և միջադեպն անվանել «իսլամաֆոբական արձագանք, որը սկսվել է առցանց ասեկոսեներից»: Վարչապետ Քիր Սթարմերը խոստացել է, որ անկարգության մասնակիցները «կզգան օրենքի ողջ ուժը»։
Տեսանյութերն այստեղ