Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի զnhվելու առթիվ

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի զnhվելու առթիվ

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի զոհվելու առթիվ:

Երկրի կառավարությունը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունն ու այն գնահատել որպես «սիոնիստական ռեժիմի ահաբեկչական բնույթի և աշխարհի ցանկացած կետում անվտանգության բացակայության ևս մեկ վառ ապացույց»:

Իրանը համերաշխություն է հայտնել պաղեստինցի ժողովրդին ու պաշտոնյայի հարազատներին։ Թեհրանը հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը հայտարարել ազգային սուգ՝ Իրանի ողջ տարածքում: