Ռազմական դրություն մտցնելու կարիք այս պահին չկա․ Փաշինյան

Փաշինյան Իրադրությունը մնում է լարված. Անվտանգության խորհրդի ձևաչափով քննարկել ենք ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնանք։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մյուս կողմից, առաջարկներ ենք ստանում քաղաքացիներից, ասում են, որ ռազմական դրության են սպասում, որ մասնակցեն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար պայքարին, Անվտանգության նիստում սա էլ ենք քննարկել և եկել այն եզրահանգմանը, որ ցանկություն հայտնողները կարող են կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարատներ և այդ խնդիրը կլուծվի»,-ասաց նա։ 

Փաշինյանը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ է ասում, վերջինս պատասխանեց՝ օրենքն այդ բոլոր հնարավորությունները տալիս է։ 

Մանրամասները՝ տեսանյութում