Ի՞նչ վնասներ են կրել բնակավայրերը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով․ ԱԻՆ նախարար

Բավականին մեծ ցանկ ունենք․ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, ջրամբարներ` Կեչուտի ջրամբարում 2 արկ է ընկել, ճոպանուղի, փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց մեքենաներ, այլ գույքեր։ Սյունիքի մարզում Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամաբ, Դարբաս, Գետաթաղ, Լոր, Լեռաշեն, Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման  գիծն է խափանվել։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարը նշեց, որ Գեղարքունիքի մարզում վնասվել են բնակիչների տները, հեկտարներով ցորենի, գարու արտեր, ինչպես նաև Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման խողովակներ են վնասվել, մասնավոր մեքենաներ։

Մանրամասները՝ տեսանյութում