ՀՀ-ում գործակալական ցանցեր կան․ այլասերվածությունը պետք է արգելենք․ Նիկոլ Փաշինյան

Տեղեկատվական անվտանգության ապահովումը կարևոր է։ Տեսնում ենք, որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկատվություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ։ 

 Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վերջին օրերին կեղծ տեղեկությունների տարածման մասին։ 

«Ժողովրդավարությունը՝ ժողովրդավարություն, խոսքի ազատությունը հասկացանք, բայց այլասերվածներին պետք է թույլ չտանք այլասերվածություն մտցնել։ Մենք ակնկալում ենք, որ մեր իրավապահ համակարգը, ԱԱԾ-ն շատ կոնկրետ մեթոդներ և միջոցներ ձեռնարկի՝ հայտնաբերելով համագործակցող անձանց, որովհետև դա, ըստ էության, գործակալական ցանց է ՀՀ-ում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում