Երկրների ճնշող մեծամասնությունը ագրեսիա եզրույթն է օգտագործել․ Արարատ Միրզոյան

Երեկ ՄԱԿ-ի անվտանգություն խորհրդում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ մեզ հուզող հարցերի վերաբերյալ, մեր նախաձեռնությամբ։ Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց սա որևէ կերպ չպետք է նսեմացնի քննարկման կարևորությունը։ Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նրա խոսքով, միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ։ 

«Երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, օգտագործվել է ագրեցիա եզրույթը․ շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է ՀՀ տարածք»,-  ասաց ԱԳ նախարարը։

Միրզոյանը նշեց, որ բազմաթիվ երկրներ խոսել են ԼՂՀ հակամարտության, հիմնախնդրի մասին։ 

«Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում