Հարաբերական հանգիստ է․ գիշերը հրադադարի ռեժիմը պահպանվել է․ Սուրեն Պապիկյան

Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ, երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը։ 

«ԶՈՒ-ն շարունակում է կատարել իր առջև դրած խնդիրը»,-ասաց Պապիկյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է և աներկբա։ 

«Ադրբեջանի ԶՈՒ-ն, որ ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, պետք է դուրս գա»,-ասաց Փաշինյանը։ 

Նշենք, որ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին ունենք 135 զոհ։ Թիվը վերջնական չի:

Մանրամասները՝ տեսանյութում