X սոցիալական ցանցի աշխատանքում լուրջ խափանում է եղել

Տարբեր երկրների համացանցի օգտատերերը հայտնել են X սոցիալական ցանցի աշխատանքի խափանումների մասին: Այդ մասին են վկայում Downdetector կայքի տվյալները, որոնք հետևում են հանրահայտ ինտերնետային ռեսուրսների խափանումներին և անջատումներին:
Խափանումները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի սահմաններում: Ամենաշատ բողոքները՝ ավելի քան 36,5 հազար, գրանցվել են ԱՄՆ-ում։ Օգտատերերի մեծ մասը դժգոհություն է հայտնել բջջային հավելվածի աշխատանքից։ Խնդիրներ կան նաև կայքի և սերվերի միացման հետ: