Նիկոլի «մարդը»՝ Մատենադարանում

Նիկոլի «մարդը»՝ Մատենադարանում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն է, ով համալրեց Փաշինյանի «բանակը»: 

Փոփոխություններ՝ հանուն Խզմալյանի 

Մատենադարանի տնօրեն է ընտրվել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:
Որ Մատենադարանի տնօրենի ընտրությունն արդեն կանխորոշված է և հենց Արա Խզմալյանն է լինելու հաղթող թեկնածուն, բոլորին էր հայտնի։ Մրցույթից երկու ամիս առաջ կառավարությունը փոխեց ընտրության կարգը, վերանայեց կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդում շեշտակի ավելացրեց իր ներկայացուցիչների թիվը։ Նախկին կարգի համաձայն, Մատենադարանի տնօրեն դառնալու համար պետք էր ունենալ դոկտորի կոչում, այս պահանջը, սակայն, հիմա վերացվել է։ Ու դա արվել է՝ հանուն Խզմալյանի: 

Նիկոլի թիվ 

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին արժեզրկվել են բոլոր պետական ինստիտուտները, քաղաքական համակարգը, ԲՈւՀ-ական համակարգը, հիմա հերթը հասավ ակադեմիական հիմնարկներին:
Լակոտակրատիան հաղթարշավի մեջ է..

Վահրամ Բագրատյան