Թիրախում՝ «Հայաքվեն»

Թիրախում՝ «Հայաքվեն»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, ով ոչինչ չի անում՝ ընդդիմադիրների նկատմամբ հարձակումները կանխելու համար: 

Սադրանքի դրսևորումներ 

Այս պահի դրությամբ «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ:
Սա հանգիստ չի տալիս իշխանությանը, որն անցած շաբաթ մի քանի սադրանքներ է կազմակերպել նախաձեռնության դեմ:
«Մարտունիում ևս մեկ սադրանք արեցին «ՀայաՔվե» նախաձեռնության նկատմամբ։ Այս անգամ իսկական հարձակում էր, հայհոյանք ու սպառնալիք»,- գրել է Նաիրի Հոխիկյանը
«ՀայաՔվե» նախաձեռնությունը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ. «Հրազդանում Հայաքվեի անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել:
Իշխանական սադրիչներն արդեն դիմում են ճարահատյալ քայլերի՝ հասկանալով, որ ստորագրահավաքի թափը չեն կարող կասեցնել։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է. «Տարբեր համայնքներում խուլիգանական հարձակումներ են տեղի ունենում «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչների հանդեպ։ Էսօր Ալավերդիում զուտ իմ ջանքերով կանխվեց հերթական պրովոկացիան։ Էս ա սրանց ժողովրդավարության բաստիոնը»։ 

Հետևություն 

Եթե այս սադրանքների հեղինակն իշխանությունը չէ, ապա դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելով՝ հնարավոր է կանխել մյուս միջադեպերը: Նման բան չի արվում, հետևաբար՝ լեգիտիմ կասկածներ ունենք, որ այս ամենը կազմակերպվում է իշխանության մակարդակով:

Վահրամ Բագրատյան