ՔՊ-ի «աննախադեպ հաղթանակը»

ՔՊ-ի «աննախադեպ հաղթանակը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանն է, ով ջանքեր է գործադրում ՏԻՄ կուսակցականացման ուղղությամբ: 

Պարտադրված հրաժարական 

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն իր լիազորությունը վաղաժամկետ դադարելու վերաբերյալ դիմում-հրաժարական է ներկայացրել։
Որպես պատճառ Իգիթյանը նշել է առողջական խնդիրները։
Իգիթյանը ՀՅԴ անդամ է, Ախուրյանը ղեկավարում էր շուրջ 27 տարի։ Արդեն տևական ժամանակ է՝ լուրեր էին շրջանառավում Իգիթյանի հրաժարականի մասին (MediaHub.am-ը թեմային անդրադարձել է)։
Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանը չէր հերքել, որ իշխող ուժը Ախուրյանում իշխանափոխության է գնում։ 

ՔՊ-ի աճեցրած «առնետները» 

Արծրունի Իգիթյանն իրականում անկեղծ չէ. նա հրաժարական է տվել ոչ թե առողջական խնդիրներով պայմանավորված, այլ այն բանի հետևանքով, որ իշխանությունները կարողացել են խարխլել ավագանիում նրան սատարող մեծամասնությունը: Իգիթյանը մեծ այլընտրանք չուներ՝ կա'մ պետք է հրաժարական տար, կա'մ էլ՝ պաշտոնանկ արվեր:
ՔՊ-ի «աննախադեպ հաղթանակը» կամ նիկոլական ժողովրդավարությունը:

Վահրամ Բագրատյան