Նսեմացնել պետական մարմինները՝ մինչև վերջ

Նսեմացնել պետական մարմինները՝ մինչև վերջ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, որի աշխատակազմը խորհրդարանը վերածել է ծաղրուծանակի: 

«Փուչիկ փարթի»՝ ԱԺ-ում 

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Ինեսսա Շահնազարյանը որոշել է ԱԺ-ում իր ծննդյան 28-ամյակին «փուչիկ փարթի» անել: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ ծննդյան ֆոտոսեսիայից՝ ԱԺ շենքի ֆոնին:
Պետական ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դարձել է նորմ ՔՊ-ի, նրա ղեկավարների, նրանց օգնական ջահելների համար:
Սա նաև մտածողություն է, որ ծնվում է իշխանազավթման հետևանքով. այս մարդկանց թվում է՝ պետությունը, նրա բոլոր ինստիտուտները, պետական շենքներն իրենց «հեղափոխական շքախմբի» սեփականությունն են: 

Ինչո՞ւ Կոնջորյանը 

Շատերը կասեն՝ այս օգնականն ասել է, թե փարթին իր անձնական նախաձեռնությունն է, ինչո՞ւ եք թիրախավորում Կոնջորյանին: Նախ, օգնականի «անձնուրաց» խոստովանությանը չենք հավատում, հետո՝ հենց ՔՊ ղեկավարների ջանքերով է պետական համակարգն ողողվել նման անլուրջ և անգրագետ կադրերով:

Վահրամ Բագրատյան