Իշխանազավթը

Իշխանազավթը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է, որը շատ ակտիվ մասնակցում է Փաշինյանի իշխանազավթման նկրտումներին: 

Ընտանեկան բռնության սիմվոլը 

Եթե ոչ իշխանությունը և ոչ էլ ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեն, ապա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պարտականությունները` Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, կկատարի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը։

Այսինքն՝ ընդդիմությանը վերապահված այս պաշտոնը, ըստ էության, կանցնի իշխանությանը։ 

Ռուստամ Բաքոյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ անցած տարի նրա նախկին կինը լրատվամիջոցներին պատմեց, թե ինչպես է Բաքոյանն իրեն բռնությունների ենթարկել, նաև բռնությունը վկայող լուսանկարներ հրապարակեց։ 

Աբսուրդ է, որ Թագուհի Թովմասյանը պաշտոնանկ է արվում ատելության խոսք տարածելուն չխոչընդոտելու մտացածին մեղադրանքով, բայց նրան այդ պաշտոնում փաստացի փոխարինում է մեկը, որի անունը, մեղմ ասած, կապված է ընտանեկան բռնության դրվագի հետ, եթե նույնիսկ Բաքոյանը համառորեն հերքում է իր կնոջ մեղադրանքները: 

Հանուն «պադավադի» 

Ասում են՝ հենց Բաքոյանն է եղել Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու օպերացիայի հեղինակներից մեկը: Երևի նրա սիրտը «պադավադ» ու քարտուղարուհի է ուզել:

Վահրամ Բագրատյան