Հոգով նիկոլականը

Հոգով նիկոլականը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, ով մեծ «նվիրումով» գեներացնում է Փաշինյանի պարտվողական թեզերը: 

Պարտվողականության նոր նշաձող 

«Մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ճանաչել ու հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող հայկական՝ 120 հազարանոց համայնքի իավունքներն ու սկզբունքները»,- այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Փաստորեն, ՔՊ-ի համար Արցախն այլևս ոչ միայն անկախ չէ, այլ չի ունենալու որևէ կարգավիճակ, իսկ արցախցիներն ընդամենն ադրբեջանահպատակ հայեր են, ովքեր պետք է ունենան ինչ-որ իրավունքներ: 

Նիկոլի հրահանգով 

ՔՊ բոլոր պատգամավորները ԼՂ թեմայով հարցազրույց են տալիս բացառապես Փաշինյանի հրահանգով: Ուրեմն, վստահ համարեք՝ Հակոբ Ասլանյանի շուրթերով խոսել է Նիկոլ Փաշինյանը:

Վահրամ Բագրատյան