Կեղծված ընտրությունների ուրվականը

Կեղծված ընտրությունների ուրվականը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանն է, ով համակարգում է Երևանի ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման գործընթացը: 

Ցուցակ, ցուցակ 

«Անկախ դիտորդ» դաշինքը տեղեկություններ է ստացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ ու հրահանգել իրենց համայնքի հետ կապ ունեցող, սակայն Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ 

Անհամոզիչ հերքումներ 

ՔՊ-ն, Պապոյանը, համայնքապետը հերքում են, բայց համոզել չեն կարողանում. ի վերջո, կան կոնկրետ ձայնագրություններ, փաստեր, ցուցակներ:
Ճիշտ այնպես, ինչպես 2017-ին, երբ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանը նման փաստերով մեղադրում էր իշխանությանը՝ Երևանի ընտրություններում վարչական ռեսուրսը չարաշահելու համար:

Ստացվում է՝ Փաշինյանը ՀՀԿ-ից «ժառանգել» է ոչ միայն Գևորգ Պապոյանին, այլ նաև՝ նրանց ձեռագիրը...