«Ինտեգրացիայի» գաղափարախոսը

«Ինտեգրացիայի» գաղափարախոսը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն է, ով օրերս հանդես է եկել խիստ վտանգավոր հայտարարությամբ: 

Ինտեգրացիայի օրակա՞րգ 

Ընդգծելով, որ հազարամյակներ շարունակ ապրել են ադրբեջանցիների հետ կողք-կողքի՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն օրերս շեշտել է՝ այսօր էլ պատրաստ են հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով՝ տանկը կփոխարինելով տրակտորով, ինքնաձիգը՝ բահով: 

Պատահականությո՞ւն, թե՞... 

Արթուր Թովմասյանն ավելի ուշ, իհարկե, փորձեց խմբագրել իր հայտարարությունը, բայց բացասական տպավորությունը փոխել հնարավոր չեղավ:
Թովմասյանի հայտարարությունը նախ հակագիտական է, որովհետև հայերն ու ադրբեջանցիները պարզապես չէին կարող «հազարամյակներ շարունակ ապրել կողք-կողքի»:
Մյուս կողմից, այս հայտարարությունը միանգամայն տեղավորվում է Բաքվի ինտեգրացիայի օրակարգի տրամաբանության մեջ:
Կասկած չկա, որ նման հայտարարության հետևում երևում են Փաշինյանի իշխանության «ականջները»:

Վահրամ Բագրատյան