5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ լուրերի՝ էպիկենտրոնը գտնվել է Պադանգ քաղաքից 88 կմ հարավ-արեւելք (բնակչությունը՝ մոտ 840 հազար մարդ), 47 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։