Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հարսանեկան արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել․ 2 հոգի մահացել են, 5-ը վիրավոր են

Blog Image

Իրանում հարսանեկան արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Ֆարս նահանգի ոստիկանական բաժանմունքին։

«Կիրոկարզին քաղաքում հարսանիքի ժամանակ հրաձգության հետեւանքով, ցավոք, երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, նրանք հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ականատեսները ճանաչել են հարձակվողին, նա եկել է ոստիկանություն եւ հանձնել հանցագործության զենքը՝ հրացանը։ Կատարվում է հետաքննություն։

Send