Մարտին տեղի կունենա մեգաերկրաշարժ

Մարտին տեղի կունենա մեգաերկրաշարժ

 

Մարտին Երկրի վրա տեղի կունենա նոր մեգաերկրաշարժ։ Այս մասին հայտարարել է հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, ով կանխատեսել է ավերիչ երկրաշարժեր Թուրքիայում եւ Սիրիայում, գրում է Росийская Газета-ն։

Solar System Geometry Survey (SSGEOS) գիտական ​​ինստիտուտի զեկույցում, որտեղ աշխատում է գիտնականը, ասվում է, որ մարտի 2-ին և 5-ին մոլորակների մոտենալը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության։ Երկրաշարժերի շարք կարող են տեղի ունենալ 2023 թվականի մարտի 3-ից մինչև մարտի 7-ը։

Ցնցումների ուժգնությունը կարող է լինել 8,5 և ավելի բալ։ Ինստիտուտը նաև անվանել է այն շրջանները, որոնք ընկել են այսպես կոչված կարմիր գոտում՝ Ճապոնիայի հարավը, Ինդոնեզիան, Պակիստանը, Հունաստանը, Պորտուգալիան և Հյուսիսային Ամերիկայի մի մասը։ Այս ցուցակում է նաև Ռուսաստանը։ Ֆրենկ Հյուգերբիթսը կարծում է, որ Կուրիլյան կղզիներում կարող է տեղի ունենալ ավերիչ երկրաշարժ։