Կադրեր Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից

Կադրեր Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից

Հռոմի իրավապահ մարմինների տվյալներով՝ Սուրբ Պետրոսի հրապարակում և այնտեղ տանող Կոնչիլիացիոնե պողոտայում հավաքվել է 150,000 մարդ, գրել է ՏԱՍՍ-ը։

Հռոմի պապին հրաժեշտ տալու համար ժամանեցին ավելի քան 150 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Եվրամիության ղեկավարությունը, գրել է «Իզվեսիան»։

Նրանց թվում են Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Խավիեր Մայլին և Լուլա դա Սիլվան։ Արարողությանը մասնակցում է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցում է 200,000 մարդ։

Հուղարկավորության պատարագից հետո պապի դագաղը կտեղափոխվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե տաճար։

Կադրերն այստեղ