Իրանական նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)

Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում շաբաթ օրը հզոր պայթյուն է եղել, հաղորդել են տեղական լրատվամիջոցները։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել գրասենյակային շենքում։
Վառելիքի բաք է պայթել, հաղորդել են տեղական լրատվամիջոցները։
Թարմացված 14։31-ին
Իրանի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը կազմում է 115, հայտնել են արտակարգ ծառայությունները։