ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե, իսկ Իսրայելը հարվածել է շարժման հրամանատարական կետին (տեսանյութ)

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե, իսկ Իսրայելը հարվածել է շարժման հրամանատարական կետին (տեսանյութ)

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ Գազայի հարցով խորհրդակցությունները շարունակելու համար, հաղորդել է արմատական շարժման Telegram ալիքը։

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի քողարկված հրամանատարական կետին Մուասի մարդասիրական գոտում, Խան Յունեսից արևելք, Գազայի հատվածում, գրել են իսրայելական ԶԼՄ-ները։

ՀԱՄԱՍ-ը ձգտում է հնգամյա զինադադարի Գազայում, գրել է AFP-ն։ Խմբավորման խոսնակը նաև հայտարարել է, որ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր պատանդներին՝ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի շրջանակներում։