Սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը

Սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը։
Իրանը և ԱՄՆ-ն հանդիպում են Օմանում՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունները, որտեղ, ինչպես սպասվում է, կողմերը կսկսեն ուրվագծել հնարավոր համաձայնագրի տեխնիկական մանրամասները։
Ինչպես բանակցությունների նախորդ երկու փուլերում, Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ի թիմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը։