Թրամփը և Զելենսկին են հանդիպել Վատիկանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին են հանդիպել Վատիկանում։
Թրամփը և Զելենսկին համաձայնել են հետագա բանակցություններ անցկացնել պատարագից հետո, հայտնել է «Sky News»-ը։
Սպիտակ տունը Զելենսկու և Թրամփի միջև զրույցն անվանել է «շատ արդյունավետ» ու խոստացել է մանրամասն տեղեկություններ տրամադրել ավելի ուշ։
Թրամփը և Զելենսկին արդեն մի քանի րոպե Սուրբ Պետրոսի հրապարակում են այլ առաջնորդների հետ՝ մասնակցելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։
Հուղարկավորությանը ներկա է 200,000 մարդ։