Աղբավայրի կրակը մարվել է ամբողջությամբ

Անցած երկուշաբթի այցելեցի աղբավայր և պայմանավորվեցինք, որ մեկ շաբաթվա ընթացքում կրակը պետք է մարենք: Ինչ վիճակ է. հարցը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհդակցությանը Կամո Արեյանին ուղղեց  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Արձագանքելով Արեյանն ասաց, որ ինչպես և պայմանավորվել էին, դեռ մեկ օր շուտ՝ արդեն շաբաթ օրվա կեսին աղբավայրի կրակը մարվել է ամբողջությամբ, ծուխը դադարել է ամբողջությամբ: Նա նշեց, որ աշխատանքները իրականացվել են թե՛ Երևանի քաղաքապետարանի ողջ ռեսուրսների, թե՛ մասնավոր ընկերությունների աջակցությամբ:

«Բոլորն աշխատեցին շատ նվիրված»,- ասաց Արեյանը:

Այս պահի դրությամբ, շարունակեց նա, աշխատանքները շարունակվում են, թեև հրդեհը մարված է, բայց ամենօրյա աշխատանքներ են կատարվելու:

Մանրամասները՝ տեսանյութում