Հասկանալի չեն Ալիևի երեկվա հայտարարությունները. Փաշինյանը պարզաբանում է պահանջում

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, այս առումով առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ: Ես կարծում եմ, որ այստեղ եւ՛ Ադրբեջանը, եւ՛ միջազգայինգործընկերները առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում այս մասին ասաց Նկոլ Փաշինյանը, ապա դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշեց, որ ադրբեջանցի գործընկերներից պետք է այս հարցի պատասխանը ստանալ։ 

«Տեքստը, որը հնչել է, շատ մոտ է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների հրաժարումին։ Կարծում եմ՝ այստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք՝ մեր հետագա անելիքները պլանավորելու համար»,-ասաց Փաշինյանը։ 

Նշենք, որ մայիսի 28-ին ադրբեջանական ուժերի կողմից ապօրինաբար զավթված Բերձորում Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով, իսկ «Խաղաղության պայմանագիրը» պետք է կնքվի՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ 

Մանրամասն՝ տեսանյութում