Երևանի քանի՞ մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև տարեվերջ

Երևանի քանի՞ մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև տարեվերջ

Երևանի որոշ մանկապարտեզներում 2 ամիս առաջ տեղադրվեցին տեսախցիկներ: Թեպետ MediaHub–ը պարզել էր, որ մանկապարտեզներում տեղադրված տեսախցիկներին ծնողները հասանելիություն չեն ունենալու։

Հիշեցնենք, մեր հարցմանն ի պատասխան, թե անգամ եթե, օրինակ, երեխայի վրա կապտուկներ լինեն, ու ծնողը դիմի պարզելու, թե ի՞նչ է կատարվել, այդ դեպքո՞ւմ էլ ծնողին չի տրամադրվելու տեսագրությունը, քաղաքապետարանից արձագանքել էին՝ ոչ․ «Եթե ծնողը մեր վերահսկողական գործառույթի իրականացնելուց հետո շարունակում է կարծել և  պնդել, որ դեպքը տեղի ունեցել, և եթե գործ հարուցվի, ապա գործի շրջանակում որևէ մեկը չի կարող չտրամադրել հասանելի տեղեկատվություն: Բայց ուղղակի գրության մակարդակում, պահանջի մակարդակում հասանելիություն ծնողին չի տրվելու, դա միանշանակ է»։

Միանշանակ է, որ ծնողները կողմ են քաղաքապետարանի այս որոշմանը, որ երևանյան բոլոր մանկապարտեզներում տեղադրվեեն տեսախցիկներ:

Հետևապես կառույցից հետաքրքրվեցինք՝ Երևանի քանի՞ մանկապարտեզում է քաղաքապետարանը պատրաստվում տեսախցիկներ տեղադրել մինչև 2025թ–ի ավարտը:

«Երևանի ենթակայության մանկապարտեզներում, ելնելով անվտանգության նկատառումներից, բռնության դեպքերի կանխարգելման և/կամ բացահայտման, ինչպես նաև հաստատությունների ընթացիկ գործունեության պատշաճ վերահսկման նպատակով, տեղադրվում են տեսահսկման և տեսաձայնագրման համակարգեր: Վերջիններս առաջին փուլով տեղադրվել են թվով 4 մսուր-մանկապարտեզներում, ներկայում տեղադրվում են ևս թվով 36 մսուր-մանկապարտեզներում»,– նշեցին քաղաքապետարանից։

Մարիաննա Արամյան