Ի՞նչ է անհրաժեշտ ուտել արյան առողջության համար

Ի՞նչ է անհրաժեշտ ուտել արյան առողջության համար

Առողջ արյան համար անհրաժեշտ է հավի սրտիկներ ուտել։ Հորդորել է սննդաբան Յուլիա Չեխոնինան Ռոսիա 1 հեռուստաալիքի «Սննդի ֆորմուլա» հաղորդաշարում խոսելիս։

Բժիշկը նշել է անհրաժեշտ մթերքները հատկապես ձմռան համար։

Չեխոնինան բացատրել է, որ ձմռանը մարդիկ քիչ ժամանակ են անցկացնում դրսում։ Սա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն և անտարբերություն: «Վիտամին B12-ը կարող է շտկել իրավիճակը»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ այն մեծ քանակությամբ առկա է հավի սրտերում։

«B12-ն անհրաժեշտ է կարմիր արյան բջիջների ձևավորման համար։ Արյան կարմիր բջիջներ, որոնք թթվածին են տեղափոխում բոլոր օրգաններ: Բացի այդ, այս վիտամինն ամրացնում է ոսկորները»,- ընդգծել է բժիշկը։

Չեխոնինան նախազգուշացրել է հոդատապով հիվանդներին չօգտագործել ենթամթերք։ Հավի սրտերը պարունակում են նյութեր, որոնք բարձրացնում են միզաթթվի մակարդակը, որը հիվանդության հիմնական պատճառն է։ «Հավի սրտից պատրաստված ուտեստները խորհուրդ չեն տրվում երիկամների քարերի (ուրատային նեֆրոլիտիազ) և աթերոսկլերոզի դեպքում, քանի որ ենթամթերքը հագեցած ճարպեր է պարունակում»,- եզրափակել է մասնագետը։