Մարդկանց մեծամասնությունը հրաժարվել է Կառավարությունից կեցավայր ստանալ․ փոխվարչապետ
19 հազար մարդ է այս պահին հատել Կոռնիձորի մեր անցակետը, նրանցից 2500-ը գերազանցող մարդիկ դիմել են Կառավարությանը և իրենց կեցավայրերում են։ Մարդկանց մեծամասնությունն ասել են, որ ունեն իրենց համապատասխան բնակության վայրերը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների մասին։
«Համաձայնել ենք կամ չենք առարկել, որ այդ մարդիկ գնան իրենց նախապես որոշած հասցեները»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում