2500 արցախցու ապահովել ենք կեցավայրով․ փոխվարչապետ
Մեր աշխատանքային խումբը վարչապետի հանձնարարությամբ ձևավորվել էր դեռևս նախորդ տարեվերջին: Բնականաբար, ժամանակի ընթացքում, այս անցած 8 ամիսների ընթացքում խնդիրներն են փոխվել, համապատասխանաբար փոխվել են նաև մեր խմբի աշխատանքները։ Ուզում եմ հիշեցնել, որ ի սկզբանե, երբ Լաչինի միջանցքը արգելափակվեց և առևտրային նշանակության բեռների հոսքը դադարեց, երկու խնդիր առաջացավ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Առաջին խնդիրն այն էր, որ պետք է փորձեին ամեն ինչ անել բնակիչներին ժամանակին սննդով ապահովելու համար»,-ասաց նա։
Փոխվարչապետը, ամփոփելով Արցախի շրջափակման ամիսները ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են արվել, ապա հավելեց, որ վերջին օրերին իրենց աշխատանքային խմբի խնդիրները փոխվել են։
«ԼՂ-ից տեղի է ունենում բնակիչների բռնի տեղահանում, մեծ քանակով մարդիկ են տեղահանվում դեպի Հայաստան։ Առաջին հարցը, որ մենք դիմավորման պահին դրել ենք, փորձում ենք հասկանալ՝ մարդիկ գիտեն ո՞ւր են գնալու, ունե՞ն նշանակման կետ, վայր, թե՞ անհրաժեշտ է մեր աջակցությունը»,-նշեց Խաչատրյանը։
Նա նշեց, որ արդեն 2500 արցախցու կեցավայրով ապահովել են. նրանցից 1000-ը Սյունիքում են, 500-ը՝ Վայքում, տեղակայվում են նաև Տավուշում:
Մանրամասները՝ տեսանյութում