Այսօր Արցախից Կոռնիձորով աճյուններ են Հայաստան տեղափոխվել․ Խաչատրյան
Զոհվածների աճյունների տեղափոխման հարցը, իհարկե, սկզբում էլ է կազմակերպված եղել, հիմա էլ շարունակվում է։ Մի քանի ժամ առաջ Կոռնիձորով Հայաստան տեղափոխվեցին այն աճյունները, որոնք վերջին դեպքերի հետ էին կապված և համապատասխան աջակցության արդյունքում կհասնեն մարդկանց հարազատներին հուղարկավորում կազմակերպելու համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք Հայաստան տեղափոխել այն մարդկանց, որոնք առողջական լուրջ վնասներ ունեն»,- ասաց Խաչատրյանը՝ նկատի ունենալով երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած և մինչև այդ հիվանդանոցում բուժում ստացող քաղաքացիներին։
Մանրամասները՝ տեսանյութում