Մասկի կարողությունը նվազել է մինչև 298 միլիարդ դոլար

Իլոն Մասկի կարողությունը նվազել է մինչև 298 միլիարդ դոլար, իսկ տարեսկզբից նա կորցրել է ավելի քան 130 միլիարդ դոլար, այս մասին են վկայում «Bloomberg Billionaire Index»-ի տվյալները, որոնք հրապարակել է Bloomberg գործակալությունը։
Մասկը դեռևս զբաղեցնում է առաջին տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում։
Մասկը, «Meta» կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (3), ամերիկյան «Berkshire Hathaway» հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը (4) և «Oracle»-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը (7) արժեթղթերի շուկայի տատանումների պատճառով հաշված ժամերի ընթացքում կորցրել են առնվազն 10 միլիարդ դոլար։
Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարբեր երկրներից ԱՄՆ ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու որոշման հետևանքով։