Եվրամիությունը պետք է ստանձնի ԱՄՆ-ից էներգակիր գնելու պարտավորություն․ Թրամփ

Եվրամիությունը պետք է ստանձնի ԱՄՆ-ից էներգակիր գնելու պարտավորություն․ Թրամփ

Եվրամիությունը պետք է ստանձնի ԱՄՆ-ից էներգակիր գնելու պարտավորություն, ինչը առանցքային ոլորտ կլինի դաշինքի հետ առևտրային դեֆիցիտը վերացնելու Վաշինգտոնի ջանքերում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվրամիության հետ մեր [առևտրային] դեֆիցիտը կազմում է 350 միլիարդ դոլար, և այն արագ կվերանա», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը պատասխանելով լրագրողների հարցերին։

«Նրանք ստիպված կլինեն մեզնից էներգիա գնել, քանի որ դրա կարիքն ունեն»,- ընդգծել է նախագահը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ստիպված կլինի «պարտավորություն ստանձնել գնել ԱՄՆ-ից նույն քանակությամբ էներգառեսուրսներ»։